Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Ինչու են ակտիվացել ադրբեջանցի «բնապահպանները», և ինչու է պարբերաբար փակվում Արցախ-Հայաստան կյանքի ճանապարհը

Ինչու են ակտիվացել ադրբեջանցի «բնապահպանները», և ինչու է պարբերաբար փակվում Արցախ-Հայաստան կյանքի ճանապարհը
13.12.2022 | 07:25

Ադրբեջանցիները հերթական անգամ փակել են Արցախ–Հայաստան մայրուղին։ Սա 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է։ Այդպիսով Ադրբեջանը ցույց է տալիս էթնիկ զտումներ անելու և հայերի ցեղասպանություն իրականացնելու իր մտադրությունները։ Սա նաև ցույց է տալիս, որ Ադրբեջանը խնդիր է դրել դուրս բերել ռուս խաղաղապահներին Արցախից և նոր պատերազմ սկսել Հայաստանի դեմ։
Նման սադրանքների պատճառները պետք է փնտրել նաև Երևանում, ավելի ստույգ՝ ՀՀ կառավարության շենքում։


Եթե Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը, ՀՀ կառավարության ղեկավարից ստացած հրահանգով, հրաժարվում է «հանրապետություն» բառից ու առաջարկում է ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի մեր հայտարարության մեջ 44–օրյա պատերազմին վերաբերող հատվածում չօգտագործել «ռազմական ագրեսիա իր իսկ պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» ձևակերպումը, այլ դրա փոխարեն գրել «հարձակում Լեռնային Ղարաբաղի հայության դեմ»,
եթե Հայաստանի խորհրդարանի մեծամասնությունը հրաժարվում է «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում» ձևակերպումից,
եթե Հայաստանի խորհրդարանի մեծամասնությունը հրաժարվում է Արցախի նկատմամբ իր հանձնառություններից,
եթե Հայաստանի խորհրդարանի մեծամասնությունը հրաժարվում է դատապարտել մեր դեմ ուղղված «Շուշիի հռչակագիրը»,
եթե Հայաստանի խորհրդարանի մեծամասնությունը հրաժարվում է «Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում» ձևակերպումից,
եթե Պրահայում Նիկոլ Փաշինյանն ընդունել է, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է, և Բաքուն պետք է շփվի ղարաբաղցիների հետ իր ներքին օրենսդրության շրջանակներում (Աստանայում արված Ալիևի այս հայտարարությունը Փաշինյանը լուռ համաձայնությամբ ընդունեց),
ապա բնական է, որ Ադրբեջանը դիմելու է սադրանքների ու փակելու է Լաչինի միջանցքը։


Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 16846

Մեկնաբանություններ